Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

ԱՄՆ-ի համար նշանակություն չունի՝ Սիրիան ով կազատագրի ԴԱԻՇ-ից

ԱՄՆ-ի համար նշանակություն չունի՝ Սիրիան ով կազատագրի ԴԱԻՇ-ից
06.10.2017 | 15:26

Պենտագոնը կարծում է, որ ԱՄՆ-ի համար նշանակություն չունի՝ Սիրիան ով կազատագրի ԴԱԻՇ-ից՝ կառավարական զորքերը, թե ընդդիմությունը` հայտարարել է շտաբների ղեկավարների կոմիտեի տնօրեն Քեննեթ Մաքենզին: «Առաջնայնությունը Եփրատ գետի հովտում (Սիրիայում) ԴԱԻՇ-ի լիակատար վերացումն է»,- ասել է նա:


Մաքենզին հավելել է, որ առայժմ այդ աշխատանքն արդյունավետ է արվում, ԱՄՆ-ը չեզոք է վերաբերվում նրանց, ովքեր դրանով զբաղված են:

Դիտվել է՝ 951

Մեկնաբանություններ